Լրատվամիջոցները հայտնել են Թրամփի ինքնաթիռում վթարի սպառնալիքի մասին
ՄիջազգայինՀամար մեկ օդանավը, որը նախատեսված է նախագահին փոխադրելու համար, կարող էր վթարային իրավիճակում հայտնվել՝ անորակ տեխնիկական սպասարկման պատճառով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննության տվյալներին։
Անսարքությունների սպառնալիքը հայտնաբերվել է երկու Boeing VC-25 օդանավերից մեկի թթվածին մատակարարելու համակարգում, որոնցից օգտվում է Թրամփը։ Ինչպես պարզվել է՝ մեխանիկները, ովքեր իրականացրել են ինքնաթիռի համակարգերի սպասարկումը, գործիքներ են օգտագործել, որոնք պարտադիր նախապես չեն մաքրվել։ Իսկ թթվածնի մատակարարման համակարգում ցանկացած աղտոտում կարող է հանգեցնել այրվելու ու պայթյունի սպառնալիքի։
Անսարքությունների հետեւանքով խոտանը վերացնելու արժեքը կազմել է մոտ 4 մլն դոլար։ Բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Boeing ընկերությունը։
VC-25 ինքնաթիռը Boeing 747 հատուկ տարբերակն է՝ նախատեսված ԱՄՆ բարձրագույն ղեկավարության օգտագործման համար։