Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է խաղաղ բնակիչների սպանությունների մեջ
ՄիջազգայինՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է խաղաղ բնակիչների սպանությունների մեջ: Պետության ղեկավարը պնդում է, որ իր քաղաքական հակառակորդները դրա համար դիպուկահարների են օգտագործել: Այս մասին հաղորդում է Globovision-ը:
Մադուրոն մեկնաբանել է ընդդիմության եւ իրավապահների միջեւ վերջին բախումների ընթացքում մի քանի մարդու զոհվելու փաստը: «Երեկ Մերիդայում երիտասարդ բանվոր է մահացել: Նրան դիպուկահարներն են գնդակահարել, որոնց ընդդիմադիր «Ժողովրդավարական միասնության դաշինքը» տեղակայել է երկրի մի շարք շրջաններում՝ բնակչությանը սպանելու համար»,- հայտարարել է Մադուրոն:
Նա նաեւ հայտնել է Լաս Մերսեդեսում երիտասարդ լրագրողի գնդակահարության մասին: Մադուրոն ցավակցել է զոհվածների ընտանիքներին եւ նրանց մահվան հանգամանքների հետաքննության կոչ արել:
Երկրի ՆԳ նախարար Նեստոր Ռեւերոլը նույնպես հայտարարել է, որ մարդկանց սպանել են ընդդիմության դիպուկահարները: Վենեսուելայի ընդդիմությունն էլ իր հերթին է կառավարական ուժերին մեղադրում ցուցարարների դեմ դիպուկահարների օգտագործելու մեջ: