Մերկելը Մակրոնի հետ կհանդիպի Բեռլինում
ՄիջազգայինԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնին կընդունի երկուշաբթի օրը, մայիսի 15-ին, մայրաքաղաք Բեռլինում։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթին։
Այսպիսով, Հինգերորդ Հանրապետության ութերորդ նախագահը չի խախտի վաղեմի ավանդույթը, համաձայն որի՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահը առաջինը պաշտոնապես հանդիպում է Գերմանիայի ղեկավարի հետ, հաղորդում է RFI-ն։
Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք Բեռլին այցը կդառնա նաեւ Մակրոնի առաջին միջազգային այցը նախագահի պաշտոնում։ Ավելի վաղ, Ֆրանսիայի նորընտիր նախագահի շրջապատում գտնվող աղբյուրները հայտնել են, որ առաջինը Մակրոնը ծրագրում է այցելել «արտասահմանյան ռազմական գործողություններին մասնակցող ֆրանսիացի զինծառայողներին»։