Նախկին կոնգրեսականը մեղավոր է ճանաչվել ավազակության մեջ
ՄիջազգայինԿոնգրեսում 25 տարի աշխատելուց հետո դեմոկրատ Քորին Բրաունը, որն ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին անդամ է, մեղավոր է ճանաչվել ավազակության մեջ։ Նա գոյություն չունեցող բարեգործական կազմակերպությունից գումարներ է ստացել, որն աղքատ ուսանողներին կրթաթոշակներ է հատկացրել, գրում է americaru պորտալը։
Դատավճիռը սահմանվել է այն բանից հետո, երբ դատախազությունը բացահայտել է 70-ամյա Բրաունի ավազակության մեխանիզմը։ Դատախազության հայտարարությունում ասվում է, որ «One Door for Education» հիմնադրամի օգնությամբ նա հարյուր հազարավոր դոլարներ է յուրացրել։ Միջոցները նա վատնել է աղմկոտ երեկույթների, ուղեւորությունների եւ շոփինգի վրա։ Նա մեղավոր է ճանաչվել առաջադրված 22 մեղադրանքներից 18-ում։