Սև ծովի երկնքում ամերիկյան հետախուզական անօդաչու են որսացել
ՄիջազգայինՌուսական վերահսկողության միջոցները Սև ծովի օդային տարածքում նկատել են RQ-4 Global Hawk ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով` անօդաչուն շարժվելիս է եղել մեծ բարձրության վրա` Ռուսաստանի սահմանի ուղղությամբ: Աղբյուրը չի մասնավորեցրել, թե որքան հաճախ են ամերիկյան անօդաչուները նման թռիչքներ իրականացնում` նշելով միայն, որ դրանք «կանոնավոր բնույթ են կրում»:
Մայիսի 12-ին հաղորդում էր ստացվել նաև ռուսական Սու-30 կործանիչի կողմից ամերիկյան P-8A Poseidon հակասուզանավային ինքնաթիռը որսալու մասին:
RQ-4 Global Hawk-ը ռեակտիվ շարժիչով ռազմավարական հետախուզական անօդաչու է: Այն գործածում են ԱՄՆ, ՆԱՏՕ-ի երկրների ռազմաօդային ուժերը, ինչպես նաև ՆԱՍԱ-ն: