Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջին այցով կմեկնի Գերմանիա
ՄիջազգայինՖրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիան է ընտրել երկրի ղեկավարի պաշտոնում առաջին արտասահմանյան այցելության համար:
Ինչպես հաղորդում է DW.com-ը` մեջբերելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին, կանցլեր Անգելա Մերկելը Մակրոնին Բեռլինում անհամբերությամբ սպասում է մայիսի 15-ին:
Նախօրեին Մերկելը հայտնել էր, որ ցանկանում է Ֆրանսիայի ապագա նախագահին նոր ներդրումային ծրագիր առաջարկել, ինչպես նաև քննարկել եվրոգոտու ամրապնդման հետագա միջոցները: Բացի այդ նա ցանկանում է բարեփոխումներ անել աշխատաշուկայում տիրող իրավիճակի բարելավման համար:
Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի ղեկավարի պաշտոնը Մակրոնին կփոխանցի մայիսի 14-ին կայանալիք երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ: