Եվրախորհրդարանը քննարկելու է իրավիճակը Մալթայում՝ կոռուցպիոն սկանդալի համատեքստում
ՄիջազգայինԵվրախորհրդարանը մտադիր է հունիսյան լիագումար նիստի ժամանակ քննարկել իրավիճակը Մալթայում՝ կոռուցպիոն սկանդալի համատեքստում։ Ամենայն հավանականությամբ բանավեճերը նշանակվելու են հունիսի 13-ին կամ 14-ին՝ երկրում ընտրություններից հետո, հայտնում է Malta Independent-ը։
Բանավեճերի թեման է օրենքի գերակայությունը երկրում։ Ակնհայտ է, որ այդ բանավեճի պատճառն է դարձել երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի մասնակցությամբ սկանդալը։