Բոսնիա և Հերցեգովինայում մարզական ինքնաթիռ է ընկել. կա 5 զոհ
ՄիջազգայինԲոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի մոտակայքում այսօր ոչ մեծ մարզական օդանավ է ընկել: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը`վկայակոչելով տեղի հեռուստաընկերությանը, միջադեպի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել:
Աղբյուրի տվյալներով` զոհերից թվում են երեք երեխա, մեկ երիտասարդ տղամարդ և օդաչուն: «Կապն ինքնաթիռի հետ կտրվել է 15:53-ին (17:53): Դրանից հետո հաղորդագրություն է ստացվել ինքնաթիռի ընկնելու, պայթյունի և հրդեհի բռնկման մասին», - ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:
Ներկա պահին վթարի պատճառն անհայտ է: Դեպքի վայրում աշխատում են փրկարար և հրշեջ ծառայությունները: