Իրանի հյուսիսում երկրաշարժի հետեւանքով 3 մարդ է զոհվել
ՄիջազգայինԻրանի հյուսիսում` Թուրքմենստանի հետ սահմանի մերձակայքում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, երեք մարդ է զհվել: Այս մասին հաղորդում Gazeta-ն` վկայակոչելով ISNA-ին:
Վերջին տվյալներով` 225 մարդ է տուժել: Նշվում է նաեւ, որ 11 գյուղերում երկրաշարժի հետեւանքով խախտվել է էլեկտրամատակարարումը:
Ստորգետնյա ցնցումների հետեւանքները վերացնելու եւ բնակիչներին օգնելու նպատակով օգնության են շտապել փրկարարները, ոստիկանությունն ու զինծառայողները: Շրջանում աշխատում է նաեւ Կարմիր կիսալուսին մարդասիրական շարժումը: