Պուտինը հայտարարել է եվրասիական մեծ գործընկերություն ստեղծելու անհրաժեշտության մասին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է եվրասիական մեծ գործընկերություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կկապի նաեւ Ասիան ու Եվրոպան: Այս մասին նա հայտարարել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային ֆորումի բացման ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Կարծում եմ, որ այնպիսի ինտեգրացիոն ձեւաչափերի համադրումը մեկ պոտենցիալում, ինչպես ԵՏՄ-ն է, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցացիան, կարող է եվրասիական մեծ գործընկերության հիմք դառնալ», -ընդգծել է ՌԴ նախագահը:
Ընդհանուր եվրասիական համագործակցության շրջանակում Պուտինն առաջարկել է նաւ ստեղծել համատեղ օգտագործման միջազգային հետազոտական սարքավորումներ եւ լաբորատորիաներ: ՌԴ նախագահի կարծիքով` տարածաշրջանների երկրների ինտեգրացիան հնարավոր կլինի միայն որակավորված կադրերով տեխնոլոգիական ու գիտական ոլորտների զարգացման շնորհիվ:
Պուտինի կարծիքով` եվրասիական նման գործընկերությունը կկարողանա փոխել մայրցամաքի քաղաքական ու տնտեսական պատկերը: Նա վստահ է, որ համատեղ ջանքերով անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանի քաղաքացիների անվտանգությունն ու վստահությունը` ապագայի նկատմամբ:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մայիսի 14-ին եւ 15-ին բարձր մակարդակով միջազգային ֆորում է տեղի ունենում` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարության համագործակցության շրջանակում: