Ֆրանսիան պատրաստվում է Էմանուել Մակրոնի երդմնակալությանը
ՄիջազգայինՖրանսիան պատրաստվում է նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմանակալությանը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 14-ին, մայրաքաղաք Փարիզում, հաղորդում է Euronews-ը:
Հանդիսավոր արարողությանը Մակրոնը կներկայանա Jonas et Cie-ի մուգ կապույտ կոստյումով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Լրատվամիջոցների տվյալներով` կոստյումն արժե մոտ 450 եվրո: Նույն դիզայների հագուստով կներկայանա նաեւ Մակրոնի կինը`Բրիժիթ Թրոնյեն: Նրա զգեստը հատուկ այդ միջոցառման համար նախագծել է Louis Vuitton-ի ստեղծագործական տնօրեն Նիկոլյա Գեսկերը:
Ֆրանսիայի ապագա առաջին տիկնոջ հագուստը կհամալրի Louis Vuitton ապրանքանիշի պայուսակը:
Մեկ շաբաթ առաջ «Առաջ» շարժման 39-ամյա հիմնադիր եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հաղթեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Նրա օգտին քվերակել են ընտրողների 65 տոկոսը: