Ֆրանսիայում տեղի է ունենում Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը (Ֆոտո)
ՄիջազգայինՄայիսի 14-ին, կիրակի օրը, Ֆրանսիայում տեղի է ունենում նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը: RFI-ի փոխանցմամբ` արարողության առաջինը մասը սկսվել է:
Ֆրանսուա Օլանդը Էմանուել Մկարոնին դիմավորել է Ելիսեյան պալատի մուտքի մոտ, որից հետո երկու նախագահներ հանդիպում են անցկացրել փակ դռների հետեւում, որի ընթացքում Օլանդը Մակրոնին է փոխանցել «միջուկային արկղիկի» գաղտնագիրը:
Մակրոնը Ելիսեյան պալատ միայնակ էր գնացել:


