Չինաստանը դեմ է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին
ՄիջազգայինՉինաստանը դեմ է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումներին, քանի որ դրանք հակասում են հյուսիսկորեական հրթիռա-միջուկային ծրագրի շուրջ համաշխարհային հանրության դիրքորոշմանն ու որոշումներին: Այս մասին ասվում է ՉԺՀ ԱԳՆ-ի հայտարարությունում, գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Չինական կողմը չի ընդունի Փհենյանի նման գործողությունները, քանի որ դրանք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին: Կորեական թերակղզում իրադրությունը ծայրաստիճան բարդ է, այդ պատճառով էլ բոլոր շահագրգռված կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն»,-ասվում է հայտարարությունում: