Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել Թրամփի գոլֆ ակումբում՝ բոլորով պառկելով գետնին
ՄիջազգայինԵրկու հարյուր ցուցարարից բաղկացած խումբը բողոքի ակցիա է կազմակերպել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կալիֆորնիայում գտնվող գոլֆ ակումբի տարածքում:
Ինչպես նշում է ABC News-ը, ցուցարարներն այնպես են պառկել գետնին, որ ստացվի «դիմակայել» (resist) բառը: Դրանից հետո նրանք երգել են «Աստված, օրհնիր Ամերիկան» երգը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները չեն միջամտել ակցիային ու որևէ մեկին չեն ձերբակալել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆլեշմոբը կազմակերպել են Թրամփի վարած քաղաքականության ակտիվ քննադատությամբ զբաղվող Indivisible San Pedro խմբի անդամները, որոնք կոչ են արել շարքային ամերիկացիներին դիմակայել Թրամփի նախագահությանն ու քաղաքականությանը:
