Ռուսաստանն ու Թուրքիան հայտնել են Սիրիայի դեէսկալացիայի գոտիներում իրադրության մասին
ՄիջազգայինՍիրիայի լարվածության թուլացման գոտիներում իրավիճակը կայուն է գնահատվել: Մեկ օրում Ռուսաստանը հրադադարի ռեժիմի խախտման չորս դեպք է արձանագրել, Թուրքիան` երկու: Այ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:
«Լարվածության թուլացման գոտիներում իրավիճակը կայուն է գնահատվում: Հրադադրի ռեժիմի խախտման փաստերը քննող ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ռուսական կողմը մեկ օրում գավառներում հրաձգության չորս դեպք է արձանագրել` երեքը Դամասկոսում եւ մեկը` Լաթաքիայում: Թուրքական կողմը Դամասկոս գավառում երկու խախտում է արձանագրել»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հրաձգությունը հիմնականում տեղի է ունենում «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող տարածքներում:
Գերատեսչությունում հայտնել են, որ շարունակվում են հրադադարի ռեժիմին միանալու վերաբերյալ բանակցությունները Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս եւ Էլ Քունեյթրա գավառներում ընդդիմության զինված ջոկատների հետ: