Ամերիկյան գերծանր SLS հրթիռի առաջին արձակումը տեղի կունենա 2019-ին
ՄիջազգայինԱմերիկյան գերծանր SLS հրթիռի առաջին արձակումը (Space Launch System) տեղի կունենա 2019 թվականին։ Անօդաչու թռիչքի կուղեւորվի (առանց աստողնավորդների) Orion նավը։ Այս մասին ասել է NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերթ Լայթֆութը, վկայակոչելով UPI –ին՝ հաղորդում է Lenta-ն։
SLS –ի առաքելությունը, որին աստղոնավորդներ կմասնակցեն, տեղի կունենա 2022 թվականից ոչ ուշ։ Դրա համար կօգտագործվի հրթիռի առավել հզոր տարբերակը (մոդիֆիկացված երկրորդ աստիճանով)։
Եթե NASA-ն լրացուցիչ 900 մլն դոլար ստանա, դա տեղի կունենա 2020 թվականի առաջին կեսին։