ՄԱԿ-ը Հունգարիային կոչ է արել հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը
ՄիջազգայինՄԱԿ-ի հատուկ զեկուցողներ Մայքլ Ֆորսթն ու Դեւիդ Քեյը Հունգարիայի կառավարությանը կոչ են արել «հետ կանչել» օրինագիծը, որի համաձայն՝ արտասահմանյան աղբյուրներից տարեկան ավելի քան 24 հազար եվրո ստացող հասարակական կազմակերպությունները պետք է դատարանում գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալներ», ինչպես նաեւ այդ մասին նշեն իրենց հրապարակումներում:
ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ սա զգալիորեն կսահմանափակի երկրում խոսքի ազատությունը: Նրանց հայտարարությունում նշվում է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս է քննադատել արտասահմանից օգնություն ստացող ոչ կառավարական կազմակերպություններին՝ մասնավորապես նշելով Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի գործունեությունը: