Մոսկվայում Կիեւի նոր պատժամիջոցները քաղաքական դրդապատճառներով գրաքննություն են համարում
ՄիջազգայինՄոսկվայում ռուս ֆիզիկական ու իրավական անձանց նկատմամբ Կիեւի նոր պատժամիջոցները քաղաքական դրդապատճառներով գրքաննություն են համարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Կոմերսանտ»-ը։
«Կիեւի ռեժիմն գտագործում է իր քաղաքացիների վրա ազդելու բոլոր հնարավոր ուժային մեթոդները՝ երաժշտությունից ու գրականությունից սկսած, իր ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայով վերջացրած», -ասել է Զախարովան։
Մայիսի 16-ին հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանը՝ ռուսների եւ ռուսական ընկերությունների դեմ։ Թարմացված ցուցակում 1228 մարդ եւ 468 իրավական անձինք են ընդգրկվել։
Պատժամիջոցները սահմանվել են երեք տարով։ Դրանք հիմանականում վերաբերում են ռուսական համացանցային ընկերություններին։ Արգելվել են «Յանդեքս»-ը, «Վկոնտակտե»-ն եւ «Օդնոկլասնիկի»-ն։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ РБК, «ТВ Центр», ВГТРК, «НТВ Плюс» եւ «Զվեզդա» հեռուստաալիքների դեմ։