Քնելու ո՞ր դիրքն է վտանգավոր հղիների համար
LifestyleՄասնագետները հայտում են, որ հղիության ընթացքում մեջքի վրա պառկելը բարձրացնում է բարդությունների ռիսկը: Նրանք հետազոտել են 295 կնոջ, որոնք գտնվել են ավելի քան 32 շաբաթական հղիության մեջ: Հետազոտությունը տևել է 5 տարի, որի ընթացքում մասնագետները պարզել են, որ մեջքի վրա պառկելու սովորությունը մեծացրել է մեռելածնության հավանականությունը 6 անգամ:
Մասնագետների խոսքով` տևական ժամանակ նման դիրքով գտնվելը նվազեցնում է արյան հոսքը դեպի պտուղ: Պնդում են նաև, որ եթե կինը քնում է աջ կողմի վրա, արյան հոսքը նվազում է ոտքից սիրտ գնացող երակում: Մահացած երեխայի լույս աշխարհ գալու դեպքերի 10 տոկոսը պտղի զարգացման անոմալիաների և մոր մոտ առկա առողջական խնդիրների հետևանք է:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: