Կատալոնական մամուլն աջակցել է Սելտային Ռեալի հետ խաղից առաջ
ՍպորտԿատալոնական մամուլն աջակցել է «Սելտային» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ:
Sport.es-ը և «Mundo Deportivo»-ն թողարկվել են Վիգոն ներկայացնող ակումբին ուղղված աջակցական վերնագրերով. «Առաջ, «Սելտա»:
«Արքայական ակումբն» այսօր հաղթելու դեպքում կշրջանցի կատալոնական «Բարսելոնային» և Պրիմերայի ավարտից մեկ տուր առաջ մրցակցին կգերազանցի երեք միավոր: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ վերջին տուրում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Էյբարին», իսկ «Ռեալն» արտագնա հանդիպում է անցկացնելու «Մալագայի» հետ:

