Մակրոնը ներկայացրել է նախարարների նոր կազմը` կազմված 11 կանանցից և 11 տղամարդկանցից
ՄիջազգայինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընտրել է նոր կառավարության նախարարական կազմը, որում ընդգրկվել են տարբեր քաղաքական ուժերի 11 կին և 11 տղամարդ ներկայացուցիչ:
Ինչպես նշում է BBC-ն կենտրոնամետ Մակրոնը խոստացել է միավորել աջակենտրոններին ու ձախակենտրոններին: Վարչապետի պաշտոնն ավելի վաղ ստանձնել էր հանրապետական Էդուարդ Ֆիլիպը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Բրյունո Լե Մերը, ՆԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է սոցիալիստ Ժերար Կոլոնը:
Սոցիալիստ Ժան Իվ Լե Դրիանտ, ով նախկինում գլխավորում էր երկրի ՊՆ-ն, այժմ կղեկավարի Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Պաշտպանության նոր նախարար է դարձել Մակրոնի կողմնակիցներից Սիլվի Գուլարը: Սպորտի նախարարը ևս կին է` սուսերամարտի օլիմպիական չեմպիոնուհի Լորա Ֆլեսել-Կոլովիցը:
Արդարադատության նախարարի պաշտոնը կստանձնի Ֆրանսուա Բայրուն, մշակույթի նախարարինը` Ֆրանսուազ Նիսենը:
Նոր կառավարության առաջին նիստը կկայանա մայիսի 18-ին: