Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան


Համատեղ ուժերով կարողանալու ենք հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը. Սերժ Սարգսյան

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ համատեղ ուժերով հնարավոր է լինելու հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այս մասին Նախագահը խոսեց վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին՝ դիմելով նորընտիր պատգամավորներին: Նախագահի ելույթում ասվում է.

«Վեհափա՛ռ Տեր,

Հարգարժա՛ն պատգամավորներ,

Հարգելի՛ հյուրեր,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն աշխատանք։

Երկու տարի առաջ, երբ հաստատվում էր Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես հավատում էի, որ մոտ ապագայում մենք մտնելու ենք բեկումնային մի ժամանակաշրջան, որն իր բնույթով լինելու է խոստումնալից, բայց նաև պատասխանատու: Այսօր եկել է այդ օրը: Եվ ես շնորհավորում եմ բոլորիս այդ առթիվ: Իսկ ձեզ, հարգելի՛ պատգամավորներ, շնորհավորում եմ կրկնակի, քանի որ այս կարևոր շրջափուլում դուք եք պետական կառավարման նոր կարգի կայացման ուղղությամբ առաջին և գլխավոր քայլը կատարողները: Բոլորս լավ գիտակցում ենք, որ շատ գործ ունենք անելու, բայց ունենք նաև ամուր կամք, մեծ լավատեսություն և տարիների մնայուն փորձ՝ մեր սկսած գործը հաջողությամբ պսակելու համար։

Անշուշտ, խորհրդարանի առաջնային գործառույթն օրենքներ ստեղծելն է. օրենքներ, որոնք ոչ միայն պետք է լինեն իրավական, այլև ընկալելի և գործուն: Առանց նման օրենքների սահմանադրական բարեփոխումները չեն կարող ամբողջությամբ իրականացվել: Երբեմն ասում են, թե ավելի լավ է ունենալ թերի օրենք, քան ընդհանրապես օրենք չունենալ: Դա մինիմալիստական մոտեցում է: Այն ինձ համար անընդունելի է: Երկրի համար իրավական և քաղաքական վերափոխու մների լրջագույն այս փուլում մենք չենք կարող մեզ թույլ տալ նման «շռայլություն»: Չէ՞ որ թերի կամ վատ օրենքը ոչ միայն կիրառելի չէ, այլև վնասաբեր է: Հանրության սպասելիքներն արդարացնող օրինաստեղծ գործունեություն իրակա-նացնելը ձեր առաքելությունն է: Դուք՝ որպես այս գործընթացի հիմնական դերակատարներ, պատասխանատու եք դրա համար:

Սակայն խորհրդարանի անելիքը օրինաստեղծ գործունեությամբ չի սահմանափակվում: Հայաստանի Հանրապետության փոփոխված սահմանադրությամբ նախատեսված անցումը կառավարման խորհրդարանական համակարգի ենթադրում է խորհրդա րանի դերի էական բարձրացում նաև արտաքին քաղաքականության հարցերում:

Այս տեսանկյունից առաջնային կարևորություն է ձեռք բերում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրումը, ինչպես նաև կոնկրետ քայլերի ու գործողությունների իրականացումը:
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի քայլերի ակտիվացման, նախաձեռնողականության դրսևորման անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է։ Միջազգային խորհրդարանական կազմակերպությունները լավագույն ու թերևս ամենալայն հարթակներից են միջազգային հանրությանն այս կամ այն թեզը մատուցելու և հայկական դիրքորոշումը ներկայացնելու համար:

Այդ հարթակներում անհրաժեշտ է ակտիվ քաղաքականություն իրականացնել, որպեսզի նվազեցնենք Ադրբեջանի կողմից մշտապես նախաձեռնվող հակահայկական բանաձևերի ու նախագծերի թիվը՝ փոխարենն առաջ տանելով ճշմարտությունը:

Մեր խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման համար նպատակահարմար է վերակազմակերպել այն՝ հիմքում դնելով հետևյալ սկզբունքները. մասնակցություն, նախաձեռնողականություն, գործընկերային կապեր, մշտական ընթացիկ աշխատանք, հաշվետվողականություն, համակարգում, անձնական պատասխանատվություն, շարունակականություն և հետևողականություն։ Սա իսկապես աշխատանքի տարողունակ և կարևորագույն մի ոլորտ է, որի մասին մենք ավելի մանրամասն խոսելու առիթ դեռ կունենանք։

Մայր օրենքի փոփոխությունից հետո խորհրդարանն այսուհետ օժտված է նաև սահմանադրական մարմիններ ձևավորելու՝ ընդլայնված կարևորագույն գործառույթով: Սահմանադրական դատարան, Վճռաբեկ դատարան, Բարձրագույն դատական խորհուրդ. սրանք Սահմանադրությամբ նոր կշիռ և ազդեցություն ունեցող արդարադատության մարմիններ են, որոնք կազմավորվելու են ձեր անմիջական մասնակցությամբ: Դա ժողովրդական և ժողովրդավարական բարձրագույն վստահությունն է, որ տրված է անկախ և պրոֆեսիոնալ դատական իշխանություն ձևավորելու համար: Դրա հետ մեկտեղ դուք կրելու եք այդ մարմինների գործունեության արդյունքների թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքները:

Ես պատկերացնում եմ նաև կուռ և համագործակցող, ուժեղ ու պատասխանատվությունից չխուսափող իրավապահ համակարգ:

Համակարգ, որի զարգացմանը նպաստելը յուրաքանչյուրիս պարտքն է: Միայն այդպիսի համակարգն է թույլ տալու, որ իրեն ց ուժեղ և ապահով զգան բոլորը՝ պետությունը, ողջ հասարակությունը և դրա յուրաքանչյուր անդամ: Եվ այդ համակարգի զարգացման գործում, ձեր վերահսկողական ու զսպողական գործառույթներով, դուք առանցքային դեր եք կատարելու:

Գլխավոր դատախազի և Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, ինքնավար մարմինների ու քննիչ հանձնաժողովների ձևավորում. սրանք սահմանադրական այն գործիքներն են, որոնց կիրառմամբ խորհրդարանը ուղղակի կամ միջնորդավորված մասնակցելու է իրավապահ համակարգի, կամ ավելի ճիշտ է ասել՝ իրավապաշտպան համակարգի կատարելագործմանը:

Յուրաքանչյուր պատգամավորի հետևողականությունը և խորհրդարանական մշտական վերահսկողությունը պետք է հանգեցնեն նրան, որ այդ համակարգի գործունեության թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը հասնի սովորույթի մակարդակի, դառնա աշխատաոճ: Համոզված եմ, որ դուք դա գիտակցում եք:

Միաժամանակ ցանկանում եմ ուշադրություն դարձնել կարևոր մի հանգամանքի վրա: Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ նորացված Սահմանադրությամբ էապես բարձրանալու է կուսակցությունների դերը մեր հասարակականքաղաքական կյանքում: Նաև շեշտել ենք, որ քաղաքական կուսակցությունների հիմնական շարժիչ ուժը լինելու են գաղափարակից համախոհները: Սակայն որպես երկրի Նախագահ և որպես հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի ղեկավար՝ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական բոլոր ուժերին հորդորում եմ արդարադատություն և իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց ընտրելիս կամ մարմիններ ձևավորելիս առաջնորդվել ոչ թե «նա մեր համախոհն է», այլ «նա իր գործի գիտակն է» սկզբունքով: Միայն նման մոտեցմամբ մենք կարող ենք արդարադատության գործուն համակարգ երաշխավորել:

Ցանկանում եմ նաև ընդգծեÕ ¬, որ այդպիսի համակարգը կարող է հաջողություն ունենալ միայն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության պայմաններում: Իհարկե, այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է: Աստիճանաբար այն ավելի տեսանելի և խոցելի է դառնում: Պետությունը շարունակում է հասարակության և անհատի մեջ արմատավորել «կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության» մշակույթը: Բայց մենք չենք կարող բավարարվել առկա ձեռքբերումներով: Մենք պետք է կատարելագործենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը և ապահովենք դրա հետևողական զարգացումը: Բոլորս գիտակցում ենք, որ առանց դրա ց անկացած նախաձեռնություն դատապարտված է անհաջողության:

«Ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա». սա է ցանկալի հաջողության բանաձևը: Այստեղ է, որ մենք պետք է հենվենք գործի գիտակների վրա: Կոռուպցիան դիլետանտների համար է գրավիչ, պրոֆեսիոնալների համար այն տհաճ է, վանող և պարզապես անշահավետ:

Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն: Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը: Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն և լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան:

Պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և փոխկապակցվածությունն ապահովելն է: Համենայնդեպս, պետական աշխատանքի երկար տարիների իմ փորձը դա է հուշում:

Պատկերացնում եմ Ազգային ժողովի և պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստ իճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու և նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը:
Ես դա անելու եմ նաև վաղը՝ առնվազն մինչև իմ՝ որպես Նախագահի պաշտոնավարման ավարտը:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք միասին կարողանալու ենք հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Չէ՞ որ խորհրդարանը նաև քաղաքական երկխոսության, բազմակարծության և տարբեր գաղափարախոսությունների արտահայտման գլխավորհարթակն է:

Այն քաղաքական մշակույթ ձևավորող կարևորագույն ինստիտուտ է, որտեղ պետք է սկիզբ առնի և բյուրեղացվի քաղաքական մրցակցությունը: Սահմանադրական նոր կարգավորումների լույսի ներքո Ազգային ժողովի գործունեությունը պետք է միտված լինի ոչ միայն պետականության ամրապնդմանը, այլև պառլամենտարիզմի զարգացմանը: Հավատացած եմ, որ կայացած պառլամենտարիզմը, իր գաղափարախոսական և վերահսկողական բոլոր դ րսևորումներով, մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու:

Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի կամքը և պատրաստակամությունը՝ անցկացնելու ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի մասին վկայող ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Կարծում եմ՝ դուք նույնպես: Դուք ստացել եք անհրաժեշտ վստահության քվեն: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է: Մնում է շարունակել և առաջ տանել սկսած գործը:

Սիրելի՛ հայրենակիցներ,
2013 թվականին նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումներ՝ մենք այն պ այմանավորում էինք իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

Երբ մենք խոսում էինք առկա հիմնախնդիրների մասին և դրանց մի մասը պայմանավորում կառավարման ձևի առանձնահատկություններով, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի ոչ հետևողական իրացմամբ, համակարգային առումով ոչ կատարյալ լուծումներով, քաղաքական և սահմանադրական մշակույթի ցածր մակարդակով, կուսակցական համակարգի ոչ բավարար կայացվածությամբ, շատերը թերահավատորեն էին վերաբերվում այս հանգամանքին։ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին հաջորդած ժամանակահատվածը և հատկապես 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունները և հետընտրական իրավիճակը եկան հաստատելու, որ խնդիրների լուծման ճանապարհը մեր կողմից ճիշտ է ընտրված:

Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու միջոցով մենք էապես փոքրացրել կամ նույնիսկ վերացրել ենք քաղաքական դիմակայությունը կամ ճգնաժամը հանրային առճակատման վերածելու վտանգը։ Խորհրդարանական կառավարման ձև հաստատելով՝ մենք չեզոքացրել ենք քաղաքական մենիշխանության սպառնալիքը։ Կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունները վերացրեցին նաև իշխանության տարբեր մարմինների և պաշտոնատար անձանց գործառույթների ու լիազորությունների միջև առկա անհամամասնությունները:

Այս փոփոխությունները բավարար սահմանադրական հիմք են ստեղծել, որպեսզի Հանրապետության Նախագահ – Ազգային ժողով, Հանրապետության Նախագահ – կառավարություն, Ազգային ժողով – կառավարություն փոխհարաբերություններում, ինչպես նաև պետական իշխանության տարբեր մարմինների միջև սահմանադրական լիազորությունների առնչությամբ ծագած վեճերը լուծվեն ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթությունում։

Սահմանադրական փոփոխությունները հաղթահարեցին գործադիր իշխանության գործառութային երկատվածությունը։ Գործադիր իշխանության գործառութային լիազորություններով օժտված է լինելու կառավարությունը, իսկ Հանրապետության Նախագահին վերապահված են լինելու պետության գլխին բնորոշ՝ գերազանցապես հակակշռող և զսպող լիազորություններ։

2015 թվ ականի սահմանադրական փոփոխությունները, կարևորելով Ազգային ժողովի օրինաստեղծ և վերահսկողական գործառույթների հետագա զարգացման խնդիրը, ամրապնդեցին Ազգային ժողովի մարմինների դերն օրենսդրական գործունեության բնագավառում, մեծացրեցին խորհրդարանի կշիռը պետական իշխանության ու կառավարման մարմինների ձևավորման գործում, ընդլայնեցին նրա վերահսկողական լիազորությունների շրջանակը, ամրապնդեցին խորհրդարանական փոքրամասնության իրավունքների սահմանադրական երաշխիքները»։

 

Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով