Նիդեռլանդների թագավորը գաղտնի աշխատում է որպես ուղեւորատար ինքնաթիռի օդաչու
ՄիջազգայինՆիդեռլանդների թագավոր Վիլեմ Աեքսանդրը խոստովանել է, որ գահ բարձրանալուց ի վեր մշտապես ուղեւորատար իքննաթիռների օդաչու է աշխատել, սակայն այդ մասին ոչ ոք չի իմացել։ Միապետը, որպես երկրորդ օդաչու, եղել է KLM-ի չվերթներում, իսկ ուղեւորները երբեմն ճանաչել են նրա ձայնը, հաղորդում է BBC-ն։
Այն մասին, որ Վիլեմ Ալեքսանդրը կարողանում է ինքնաթիռ կառավարել, հայտնի էր մինչեւ 2013 թվականին նրա գահ բարձրանալը։
Սակայն մինչ օրս հայտնի չի եղել, որ թագադրումից հետո էլ Վիլեմ Ալեքսանդրը KLM Cityhopper-ի (KLM-ի դուստր ձեռնարկություն) ուղեւորատար չվերթներում որպես երկրորդ օդաչու է աշխատել։
De Telegraaf պարբերականի հետ հարցազրույցում թագավորն ասել է, որ պատրաստվում է շարունակել ինքնաթիռներ կառավարել, իսկ ամռանը կառավարման դասընթացներ կանցնի Boeing 737s օդանավով։