Ազատության հրապարակում Ազգային ժողովի ընդդիմադիր երեք ուժերի՝ Հայ Ազգային Կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը,- այս մասին հայտնում է ORER.am-ը: Նրա խոսքով՝ երկրում ստեղծված անելանելի իրավիճակը տարիներ շարունակ հակաժողովրդավարական ու ապաշնորհ քաղաքականության արդյունքն է: Դեմիրճյանի խոսքով՝ մարդկանց մի խումբ զավթել է իշխանությունն ու ցանկանում է հավերժ իշխել, իսկ հենց նրանց պատճառով երկրում կա կոռուպցիա և մի շարք բացասական երևույթներ, որոնք քայքայում են երկիրը:
Դեմիրճյանն ասաց, որ իշխող վարչախմբից ակնկալիքներ չունի, ուստի օրվա հրամայականը
ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ստեղծելն է. «Ոչ թե Սահմանադրություն է պետք փոխել, այլ Սահմանադրությունը խախտող իշխանությունը»: