ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացառել Է դաշինքի մարտական գործողությունները Սիրիայում
ՄիջազգայինՀյուսիսատլանտյան դաշինքը բացառում Է իր մասնակցությամբ մարտական գործողությունները Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը ժամանել Է Բրյուսել՝ մասնակցելու Եվրամիության պաշտպանության խորհրդի նիստին:
«Շատ կարեւոր Է հասկանալ, որ ՆԱՏՕ-ն չի մասնակցում մարտական գործողություններին: Եվ դրա մասին որեւԷ դիմում չի եղել»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: