«Ես, իսկապես, հպարտանում եմ ինձանով». Արծվիկն առաջին անգամ խոսել է «Եվրատեսիլում» 18–րդ տեղը զբաղեցնելու մասին. Tert.am Life
LifestyleLife.tert.am-ը գրում է.
«Եվրատեսիլ 2017»–ին Հայաստանը 18–րդ տեղում էր։ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը գրառում է արել Ինստագրամի իր էջում` անդրադառնալով նաև ցածր դիրք զբաղեցնելուն։
«Իմ թանկագիններ, իմ սիրելիներ, չեմ կարող բառերով փոխանցել այն զգացողությունները, որ ունեցել եմ վերջին կես տարվա ընթացքում, բայց հստակ կարող եմ ասել, որ դա անհավանական մի բան էր։
Չեմ թաքցնի ամեն ինչ եղել է՝ և՛ արցունքներ, և՛ ուրախություն, որովհետև իմ երազանքի ճանապարհը բարդ էր, բայց ձեր շնորհիվ ես գնում էի դեպի այն։
Ձեր շնորհիվ ես հաղթեցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթն ու դարձա այն մարդը, որը ներկայացնելու էր իր երկիրը՝ Հայաստանը, «Եվրատեսիլ 2017»-ին։ Ինձ համար դա իսկական հաղթանակ էր, քանի որ պրոֆեսիոնալ բեմում իմ գործունեության 5 տարվա ընթացքում սա ֆանտաստիկ բարձր արդյունք էր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: