Նաղդալյանը ներքուստ խռոված է, բայց ցույց չի տալիս
ՔաղաքականԻնչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նախագահ է ընտրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը, իսկ փոխնախագահի թեկնածուներն են Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն եւ Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ ԱԺ արդեն նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ջանք ու եռանդ չէր խնայում ԱԺ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Թե արդյոք Նաղդալյանը չի նեղսրտում, երբ հարազատ կուսակցությունը չի գնահատում տիկնոջ կողմից մինչ օրս կատարված աշխատանքը ու չի առաջադրում գոնե փոխնախագահի պաշտոնում, Orer.am-ը ճշտեց նախկին փոխխոսնակից, ով թեեւ խուսանավում էր որեւէ կերպ պատասխանել հարցին, այնուամենայնիվ, նշեց. «Չեմ կարծում, որ ինձ թերագնահատել են…ես հիմա ժամանակ չունեմ, հետո կխոսենք: Կուսակցության որոշումն ինձ համար կարեւոր է, որոշումները կայացված են, դրանք իմ սրտով են»,-ասաց Հ. Նաղդալյանը՝ փորձելով թաքցնել ներքին խռովությունը: