ԱՄՆ օդուժը ավիահարված է հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ. Reuters
ՄիջազգայինԱՄՆ ռազմաօդային ուժերն ավիահարված են հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ուղղությամբ, երբ վերջիններս գործողություններ են ձեռնարկել ամերիկայի կողմից աջակցություն ստացող գրոհայինների նկատմամբ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրին, ավիահարվածը հետևել է ամերիկամետ զինված խմբավորման դեմ սիրիական իշխանություններին աջակցող կամավորական ջոկատի գործողություններին:
Աղբյուրի հաղորդմամբ` ամերիկացի զինվորականները հարվածն իրականացրել են նախազգուշական կրակոցներից հետո: Միջադեպը տեղի է ունեցել Հորդանանի հետ սահմանային Ալ-Թանֆ քաղաքի մոտակայքում, որտեղ տեղակայված է սիրիական բանակի բազան: