«Ոճային կանայք շոու բիզնեսում քիչ են». Ալեքսանդր Բաբասյանը նշել է հայկական շոու բիզնեսի 3 ոճային կանանց. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life–ը սկսում է նոր շարք` «Տղամարդու աչքով», որի շրջանակներում հայտնի տղամարդիկ ներկայացնելու են, թե իրենց կարծիքով` ովքեր են հայկական շոու բիզնեսի ամենաոճային կանայք։ Մեր շարքի առաջին հերոսը դերասան Ալեքսանդր Բաբասյանն է։ Վերջինս միանգամից չկողմնորոշվեց, թե ովքեր են շոու բիզնեսի ամենաոճային կանայք և ժամանակ խնդրեց մտածելու համար։
«Դժվարությամբ կողմնորոշվեցի, սակայն պատճառը ոչ թե բազմազանությունն էր, այլ հակառակը։ Ոճային կանայք շոու բիզնեսում քիչ են, միգուցե, իմ ոճին չեն համապատասխանում, սակայն դժվարությամբ գտա ոճային կանանց»,– ասաց դերասանը, ով միայն երգչուհիների է ընտրել.
«Ցավում եմ, որ մեր դերասանուհիներից որևէ մեկին չկարողացա առանձնացնել։ Բոլորն էլ շատ գեղեցիկ են, սակայն ոճային առումով չկարողացա առանձնացնել որևէ մեկին։ Ես հաշվի չեմ առնել արտաքին տվյալները, քանի որ եթե այդ սկզբունքով առաջնորդվեի, երևի թե, այլ մարդկանց կընտրեի»,– նկատեց նա։
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում: