«Միսս ԱՊՀ 2017»-ին Հայաստանը կներկայացնեն Արփինե Բալյանը և Մարինե Մարգարյանը. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Հունիսի 6-ին Երևանում կկայանա «Միսս ԱՊՀ 2017» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ «Մրցույթին մասնակցելու համար Հայաստան կժամանեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 20-25 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։
«Միսս ԱՊՀ 2017»-ի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի 11 մասնագետներ` 3-ը` Հայաստանից, 4-ը՝ Ռուսաստանից և 4-ը՝ ԱՊՀ անդամ այլ երկրներից։ Գեղեցկության մրցույթին մասնակցում է 13 երկիր: Այն ընդգրկում է 25 միլիոնանոց լսարան: Մրցանակային ֆոնդը կազմում է 16,2 մլն ՀՀ դրամ:
Մրցույթին Հայաստանը կներկայացնեն երեք մոդել: Նրանցից երկուսի անուններն արդեն հայտնի է` Արփինե Բալյան և Մարինե Մարգարյան։ Երրորդ մոդելի անունը կազմակերպիչները կհայտնեն ավելի ուշ։
Արփինեն 25 տարեկան է: 13 տարեկանից զբաղվում է պարով: 2010 թվականին մասնակցել է Super Model մրցույթին և զբաղեցրել 3-րդ տեղը։ Այժմ Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող է։
Շարունակությունը՝ սկզբանղբյուր կայքում: