Իշխան Զաքարյանը նեղացած չէ
ՔաղաքականԱԺ նորընտիր փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է եւ պետք է թողնել, որ գործընթացները ճիշտ հասունանան:
Դիտարկմանը, թե արդյոք Իշխան Զաքարյանը կհրաժարվի մանդատից, նա պատասխանեց. «Ո՛չ, բացարձակապես ոչ, ես այդպիսի տեղեկություն չունեմ: Ես, իհարկե, չեմ խոսել Իշխան Զաքարյանի հետ, կաշխատեմ այսօր խոսել: Մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք: Դուք տեսաք, որ մենք նախորդ օրը մեր կուսակցության խորհրդի նիստին նստած էինք իրար կողքի»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ Իշխան Զաքարյանի հետ ընկերներ են:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից երեք պատգամավոր՝ Հարություն Ղարագյոզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, մանդատը վայր դնելու դիմում են ներկայացրել: