Ժնևում կայացել է Սիրիայի հարցով ՌԴ-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ հանդիպումը
ՄիջազգայինԺնևում Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում է կայացել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև, որը կառուցողական մթնոլորտում է անցել: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան:
«Այսօր կառուցողական և ժամանակահարմար եռակողմ հանդիպում եմ անցկացրել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Մենք քննարկել են միջսիրիական բանակցություններն ու այլ հարցեր», - ասել է դե Միստուրան:
Վերջինիս խոսքով` միջսիրիական բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել հունիսին, սակայն հստակ ամսաթիվ դեռ չի որոշվել: