«Շնորհավորում եմ. «Ռեալը» ձեռք բերեց Մունդիալ 2014-ի լավագույն ֆուտբոլիստին». Ռոնալդո
Սպորտ
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդոն շնորհավորել է իր նախկին թիմին Մադրիդի «Ռեալին» Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Տոնի Կրոսին ձեռք բերելու համար:
«Շնորհավորում եմ: Դուք ձեռք եք բերել Բրազիլիայում տեղի ունեցած աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է marca-ն:
Հիշեցնենք, որ Կրոսը մադրիդյան թիմի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր: