Գոհար Հարությունյան.«4-րդ հղիությունս իմ նվերն է ամուսնուս»
LifestyleBravo.am-ը գրում է.
Գոհար Հարությունյանը 4-րդ անգամ կմայրանա. նրան գեղեցիկ կարգավիճակում օրերս լուսանկարել է BRAVO.am-ի լուսանկարիչը։ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհին առաջինը BRAVO.am-ին է պատմել բարի լուրի մասին։
Գոհարը նշել է, որ կրկին մայրանալով իրականացնում է ամուսնու՝ բազմանդամ ընտանիք ունենալու նվիրական ցանկութունը։ Ըստ բժիշկների՝ փոքրիկը լույս աշխարհ կգա հոկտեմբերին, սեռը դեռեւս չեն պարզել.«Իմ նվերն է ամուսնուս: Միայն նրա խնդրանքով որոշեցի ու հանուն նրա այդ քայլին գնացի։ Նա տղամարդ է, դժվար հասկանա, թե ինչ փորձությունների միջով եմ անցնում հղիության ժամանակ։ Ինչպես ինքն է պնդում, ամուսնանալիս ամենամեծ նպատակն ու նախապայմանը եղել է, որ շատ երեխաներ ունենանք։ Ես նրան լիովին հասկանում եմ. այնպես չէ, որ հետո է որոշել բազմազավակ հայրիկ դառնալ։ Բայց եկել ենք ընդհանուր հայտարարի, որ 4 երեխայով կսահմանափակվենք. այլեւս չեմ մտատանջվի, որ դեռ պետք է կրկին երեխա ունենամ»։
Շարունակությունը՝ այստեղ:
