Գայանե Ասլամազյանը ինտրիգային նկար է հրապարակել
LifestyleՀաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, ով ամուսնությունից հետո ԱՄՆ–ում վայելում է մեղրամիսը, լուսանկար է հրապարակել ամուսնու, Արմինկայի և նրա քրոջ` Լուսինե Նահապետյանի հետ։
Լուսանկարին կից Գայանեն ինտրիգային գրառում է արել: «Միայն իմանաք, թե ով է լուսանկաարողը»,– գրել է նա ու փակել սելֆի անող տղամարդու դեմքը։
Նրա էջում քննարկումներ են ծավալվել, որին մասնակցել են նաև հայտնի գործընկերները։
Օրինակ` Անի Ամիրյանը նշել է, որ, հավանաբար, Արման Աղաջանյանն է, սակայն Գայանեն պատասխանել է, որ նա սխալվում է։ Հնչել են նաև Ֆելիքս Խաչատրյանի անունը և այլ տարբերակներ, սակայն Գայանեն միայն բացասական պատասխաններ է տվել` պահպանելով ինտրիգը։
