Աֆղանստանում թալիբները հարձակվել են հսկիչ անցակետերի վրա. 20 ոստիկան զոհվել է
Միջազգային«Թալիբան» խմբավորման գրոհայինները հարձակումների շարք են կատարել Աֆղանստանի հարավի հսկիչ անցակետերի վրա, զոհվել է 20 ոստիկան, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
«Այսօր առավոտյան «Թալիբանի» գրահայինների խումբը, զինված ծանր եւ թեթեւ սպառազինությամբ, համակարգված հարձակումներ է կատարել Զաբուլ նահանգի Շահջա շրջանի ոստիկանական մի քանի անցակետերի վրա, զոհվել է 20 ոստիկան»,- գործակալությանն ասել է նահանգապետ Բիսմիլլա Աֆղանմալը:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ իրավապահ մարմինների եւս առնվազն 15 աշխատակիցներ վիրավորվել են: