Սթիվեն Հոքինգն առաջարկել է մարդկությանը փրկել Տիեզերքի գաղութացման միջոցով
ՄիջազգայինՄարդու վերապրումը կախված է Երկրի սահմաններից դուրս նոր տան որոնումներից, հայտարարել է անգլիացի տեսաբան ֆիզիկոս, մաթեմատիկայի պրոֆեսոր Սթիվեն Հոքինգը: «Երկրում տարածքը սպառվում է: Մենք պետք է հաղթահարենք տեխնիկական սահմանափակումները, որոնք մեզ խանգարում են Տիեզերքում մեկ ուրիշ տեղ ապրել»,- ասել է Հոքինգը Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Starmus գիտության եւ արվեստի առաջիկա փառատոնին, հայտնում է The Independent-ը:
Պրոֆեսորը կարծում է, որ գաղութացման նպատակով հարմար մոլորակների որոնումը պետք է սկսել արդեն այսօր: «Ես համոզված եմ, որ մենք պետք է սկսենք այլընտրանքային մոլորակներ փնտրել հնարավոր կյանքի համար»,- ասել է Հոքինգը: