Մեծ Բրիտանիայում բացվել է աշխարհի ամենամեծ «հողմաշարժիչների ֆերման»
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան պաշտոնապես դարձել է հողմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային առաջատարը: Դանիական Dong Energy ընկերության մասնագետներն ավարտել են 32 տուրբիններից կազմված վերջին հողմաշարժիչի տեղադրումը, որը ներառված է Burbo Bank «ֆերմայի» կազմում: Այն գտնվում է Լիվերպուլից ոչ հեռու:
Ըստ «Daily Techno»-ի՝ այդ տուրբինները, որոնք ամենամեծն ու հզորն են աշխարհում, տեղակայված են 195 մետր բարձրությամբ աշտարակի վրա: Այդ տուրբիններն էկոլոգիապես մաքուր էներգիայի առաջին կիլովատտներն են փոխանցել էներգետիկ ցանցին:
Ներկայում Մեծ Բրիտանիայում շուրջ 5.3 ԳՎտ էկոլոգիապես մաքուր էներգիա է արտադրվում, որը բավական է՝ 4.3 մլն միջին վիճակագրական բնակելի տների էներգիա մատակարարելու համար: