Ճապոնիայում շոգի պատճառով մոտ 30 մարդ է հոսպիտալացվել
ՄիջազգայինՃապոնիայում շոգ եղանակի պատճառով կիրակի ջերմային հարվածով 29 մարդ է հոսպիտալացվել։ «Կիոդո» գործակալության փոխանցմամբ՝ միայն Իվատե պրեֆեկտուրայում մարաթոնային վազքի 16 մասնակիցներ են հոսպիտալացվել ջերմային հարվածով։ Տուժածները 20-60 տարեկան են։ Կիրակի Ճապոնիայի գրեթե ողջ տարածքում հաստատվել է ամառային շոգ եղանակ։ Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 35.3 աստիճան, գրանցվել է Գումմա պրեֆեկտուրայի Տատեբայասի քաղաքում։ Մայրաքաղաք Տոկիոյում ջերմաչափի սնդիկի սյունը հասնում է 33 աստիճանի։ 900 օդերևութաբանական կետերից 34-ում գրանցվել է մայիսի համար պատմական առավելագույն ջրմաստիճան։