Տեսեք` ով է մարմնավորելու Վինսենթ Վան Գոգի դերը նրա մասին պատմող ֆիլմում
LifestyleԱմերիկացի դերասան Ուիլեմ Դեֆոն կմարմնավորի հոլանդացի գեղանկարիչ Վինսենէշթ Վան Գոգի կերպարը «Հավերժության շեմին» (At Eternity’s Gate) ֆիլմում: Այս մասին տեղեկացնում է Deadline պարբերականը` նշելով, որ ֆիլմի ռեժիսորն է լինելու Ջուլիան Շնաբելը, ով «Սկաֆանդրը և թիթեռը» ֆիլմի համար 2007-ին մրցանակի է արժանացել Կաննի կինոփառատոնի լավագույն ռեժիսորական աշխատանք անվանակարգում: «Հավերժության շեմին» ֆիլմում, որի անվանումը վերցվել է Վան Գոգի համանուն կտավից, կներկայացվի նկարչի կյանքը ֆրանսիական Արլ և Օվեր Սյուր Ուվազ քաղաքներում: Նկարահանումները կանցկացվեն Ֆրանսիայում: