ՆԱՏՕ-ն դաշինքի երկրներից կպահանջի ռազմական ծախսերի մեծացում. WSJ
ՄիջազգայինՆԱՏՕ-ն կարող է խստացնել դաշինքի անդամների հանդեպ պահանջն ու պարտավորեցնել յուրաքանչյուր երկրի ներկայացնել մինչև ՀՆԱ 2 տոկոս պաշտպանական ազգային ծախսերի մեծացման մանրակրկիտ պլան։ Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով նախաձեռնության նախագծի տեքստին։ Նշվում է, որ փաստաթուղթը կներկայացվի ՆԱՏՕ-ի առաջնորդների դիտարկմանը հաջորդ շաբաթ դաշինքի գագաթնաժողովի ընթացքում։ Պարբերականի տվյալներով՝ ազգային պլանները պետք է պարունակեն հստակ քայլեր, որոնք թույլ կտան երկրին հասնել նպատակային ցուցանիշին։ Պետք է նշվի նաև, թե կոնկրետ ինչի վրա են ծախսելու հատկացված միջոցները։ «Ապագայի մեր պլանի ասպեկտներից մեկը կայանում է ԱՄՆ-ից կախվածության նվազեցման մեջ՝ պաշտպանունակության որոշ առանցքային ցուցանիշներով»,-ասել է դաշինքի անանուն պաշտոնյան։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցկացվի Բրյուսելում մայիսի 24-25-ը։