Եթե գոնե մեկ անգամ լրիվ մերկ արևայրուք եք ստացել, ապա անպայման կարդացեք սա
LifestyleԵ՞րբ է կարելի աևայրուք ստանալ
Կրծքերի մաշկը չափազանց զգայուն է, քանի որ այն գրեթե մշտապես պաշտպանված է հագուստով։ Այդ իսկ պատճառով էլ մաշկի այդ հատվածում մելանինի քիչ չափաբաժին կա։ Հենց մելանինն է մաշկը պաշտպանում արևի ճառագայթներից և դրա բացակայությունը կամ սակավությունը կարող է շատ խնդիրներ առաջացնել արևայրուքի ժամանակ։
Բժիշկները խորհուրդ են տալիս արևային լոգանք ընդունել վաղ առավոտյան կամ մայրամուտին՝ 5 րոպե արևի տակ և 15 րոպե ստվերում հաջորդականությամբ։ Բացի այդ խորհուրդ չի տրվում արևի տակ մեկ ժամից ավել մնալ, քանի որ դա վնասակար է ողջ մաշկի համար։