Ջենիֆեր Լոպեսին Նյու Յորքում «բռնացրել» են իր նմանակի հետ
LifestyleՋեյ Լոն Նյու Յորքում նկարահանում է իր «Կապույտի երանգները» դետեկտիվ սերիալի երկրորդ սեզոնը, որտեղ երգչուհին հանդես է գալիս կոռումպացված ոստիկանի դերում:

Լոպեսը երեկ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում, բայց ոչ մենակ, այլ իր նմանակի հետ: Վերջինը, հավանաբար, Ջեյ Լոյին փոխարինում է որոշ հնարքներ կատարելիս:


Իսկ Լոպեսը նկարահանումներին հետեւել է զուգընկերոջ՝ 41-ամյա նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:


Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ զույգը լրջորեն մտածում է հարաբերություններն ամրապնդելու մասին: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, Լոպեսը շուտով կամուսնանա:

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի