Ինչպես Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Խաչատրյանը հայտնվեցին «Ֆուլ հաուսում». Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Արմենիա TV»–ի եթերում այսօր կցուցադրվի «Ֆուլ հաուս» սիթքոմի հերթական սերիան, որը բավականին տարբերվող է. այս սերիայում «Ֆուլ Հաուսը» հյուր է գնում «Դոմինո»։ «Ֆուլ հաուսում» նկարահանվել են Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Խաչատրյանը։
Tert.am Life–ը նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի` Մենչի հետ խոսել է և պարզել համագործակցության մանրամասները։
«Մտահղացումը մեր ստեղծագործական թիմինն էր։ Մենք խնդիր ունեինք, որ աղջիկները պետք է գնան բնակարան նայելու և մեզ պետք էր նոր լոկացիա։ Հասկացանք, որ ավելի ճիշտ կլինի դա անել «Դոմինոյի» տաղավարում, քանի որ այնտեղ կա համապատասխան ինտրիգ։ Հեշտությամբ համաձայնություն ձեռք բերեցինք իրենց ստեղծագործական կազմի հետ։ Սցենարի վրա ամբողջությամբ մենք ենք աշխատել, քանի որ դա դիտվել է որպես «Ֆուլ հաուսի» սերիա»,– նշեց Արմենը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: