Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»


«Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում

Հոգաբարձուների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, մայիսի 20-ից իրականացնում է մի շարք հաշվետու միջոցառումներ, ներառյալ՝ ենթակառուցվածքների բացումներ եւ այցեր հայաստանյան եւ արցախյան ծրագրեր: Այս մասին տեղեկացրին հիմնադրամից:

Պատվիրակությունը՝ կազմված Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից, աշխատակիցներից, մայիսի 20-ին մեկնեց Արցախ՝ ծանոթանալու հաշվետու տարում ավարտված եւ ընթացիկ ծրագրերին: Շուրջ 45 հոգուց կազմված խումբն Արցախ ուղեւորվեց Վարդենիս-Մարտակերտ մայրուղով, որի վերակառուցումը կավարտվի աշնանը: 

Այցելության առաջին օրը Հիմնադրամի պատվիրակությունը հանդիսավորությամբ բացեց Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին հարող Կոճողոտ համայնքի (Մարտակերտի շրջան) նորակառույց համայնքային կենտրոնը, որի կառուցումը հովանավորել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը՝ Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ: Արդեն իսկ կահավորված կենտրոնում այսուհետ կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, խաղասենյակը եւ հանդիսությունների սրահն իր խոհանոցով: Սրահում տեղադրված բեմը հնարավորություն կտա տարաբնույթ միջոցառումներ անցկացնել այստեղ: Ֆրանսաբնակ մեր հայրենակիցների հանգանակություններով վերջին տարիներին նման կենտրոններ են կյանքի կոչվել Արցախի տասներկու համայնքներում՝ առավել հարմարավետ ու հագեցած դարձնել ով ընդհանուրը 7700 բնակչի առօրյան: 

Երեկ՝ մայիսի 21-ին, պատվիրակությունը հանդիսավոր պայմաններում բացեց եւս երկու համայնքային կենտրոն Արցախում՝ Քյուրաթաղում (Հադրութի շրջան) եւ Սարգսաշենում (Մարտունու շրջան): Ժամանակակից հարմարություններով համալրված այս նորակառույցները նույնպես ֆրանսահայերի նվերն են արցախցի մեր հայրենակիցներին: Կենտրոնների կառուցումը համաֆինանսավորել է Արցախի Հանրապետության կառավարությունը: Վերջին տարիներին ֆրանսահայերի ակտիվ մասնակցությունը Արցախում ենթակառուցվածքների իրականացմանը մեծ գնահատանքի է ա րժանանում արցախցիների կողմից:

Այսօր՝ մայիսի 22-ին Հիմնադրամի պատվիրակությունը եղավ Ստեփանակերտի թիվ 9 դպրոցում, որի վերակառուցումն ու արդիականացումը հովանավորում է Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավոր Ջերալդ Թրփանջյանը, ում միջոցներով Արցախում իրականացվում են նաեւ այլ ենթակառուցվածքային ծրագրեր: Սա Ստեփանակերտի միակ դպրոցն է, որը հանրակրթականին զուգահեռ հատուկ կրթություն է ապահովում նախադպրոցական, ներառական եւ խոսքի ու լսողական խանգարումներ ունեցող աշակերտների համար: Դպրոցում ուսանում է 395 սան: Աշխատանքների ավարտին դպրոցը կգա համալրելու Հիմնադրամի կողմից Ստեփանակերտում արդիականացված կրթօջախների շարքը: 

Օրվա ընթացքում պատվիրակությունը կայցելի նաեւ ապրիլին Ստեփանակերտում բացված նորակառույց ժամանակակից ուռուցքաբանական կենտրոն, որը կյանքի է կոչվել ֆրանսահայ Ռիշար Օհանեսյանի հովանավորությամբ (Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ):

Շուշիում պատվիրակությունը ներկա կգտնվի քաղաքի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երկրորդ մասնաշենքի (մեծ դահլիճի) բացման արարողությանը: Այն վերակառուցվել է Արցախի կառավարության միջոցներով եւ Հիմնադրամի վերահսկողությամբ: Նոր մասնաշենքը, որտեղ տեղակայված է 368 տեղանոց դահլիճը, հանդերձարաններ եւ օժանդակ սենյակներ, նախատեսված է թատերական ներկայացումների եւ բազմաբնույթ այլ միջոցառումների համար: Այսուհետ իր գործունեությունն այստեղ կծավալի նաեւ Խանդամիրյանի պետական թատրոնը: Կենտրոնի առաջին մասնաշենքում, որը 2012թ.-ին վերակառուցվել է Հիմնադրամի կողմից Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի հովանավորությամբ, գործում են արվեստի տարբեր խմբակներ, ինչպես նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի անվան տիկնիկային թատրոնը: 

Այնուհետեւ պատվիրակությունը կայցելի Քրասնիում Հարությունյանների բազմանդամ ընտանիքին, ովքեր արդեն մեկ տարի է, ինչ Հիմնադրամի հովանավորությամբ կառուցված առանձնատան տերերն են: Արդեն երրորդ տարին է, հավաքագրված գումարներով եւ նպատակային հատկացումներով Հիմնադրամն առանձնատներ է կառուցում արցախաբնակ հինգ եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար: Ներկայումս 16 տուն արդեն հանձնվել է շահառուներին, 15-ը կառուցման փուլում են: Արցախում տարբեր ֆինանսավորմամբ կառուցվող տներից Հիմնադրամի կառուցած առանձնատներն առանձնանում են ամբողջական կահավորմամբ եւ կենցաղային տեխնիկայի առկայությամբ: 

«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. «Փաստ»«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»Ե՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումԵրկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան