Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հերթական զինավարժությունները կանցկացնեն
ՄիջազգայինԹուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ համագործակցության շրջանակում կանցկացվեն համատեղ հրամանատարական և դաշտային ռազմական զինավարժություններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան»-ը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Զինավարժությունների ժամկետների և անցկացման վայրի մասին կհաղորդվի ավելի ուշ:
«Մենք բազմիցս ասել ենք և, գլխավորը, ապացուցել ենք գործով, որ Թուրքիան հանդիսանում է Վրաստանի ոչ միայն հարևանը, այլ նաև բարեկամը, ինչպես նաև ռազմավարական գործընկերը», -հայտարարել է Ղարիբաշվիլին:
Երեք երկրների առաջին համատեղ զինավարժանքները տեղի են ունեցել 2014 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում: