Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնը պայթյունի մասին հաղորդումից հետո
Միջազգային Մանչեսթրում տարհանում են Arndale առեւտրի կենտրոնի այցելուներին, որտեղ պայթյունի նմանվող ձայն Է լսվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր լուսանկարչին:
Նրա տվյալներով՝ առեւտրի կենտրոնում «ուժգին թրխկոց» Է հնչել: Twitter սոցցանցի օգտատերերը զետեղել են տեսանյութ, որտեղ երեւում են կենտրոնից փախչող մարդիկ:
Մեծ Մանչեսթրի ոստիկանության ներկայացուցիչը չի մեկնաբանել միջադեպը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: