Մանրամասներ ռեժիսոր Արեն Բայադյանի վիճակի մասին. նա ունի ողնաշարի և կողերի կոտրվածքներ. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ ռեժիսոր Արեն Բայադյանին գտել են Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց։ Նա վայր է ընկել Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից։ Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից և հայտնել, որ նշանակվել է դատաբժշկական քննություն։
Ռեժիսորին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը մեզ հայտնեց, որ նրա վիճակը կայուն է, սակայն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Դեռևս կմնա այնտեղ։ Նա ունի ողնաշարի և կողերի կոտրվածք։ Քայլելու խնդիր չի առաջանա, սակայն իրեն սպասվում է վիրահատություն»,– նշեց նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: