Աղոթում եմ Մանչեսթերում գտնվողների համար. Քիմն աջակցություն է հայտնել ահաբեկչությունից տուժածներին
LifestyleՔիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում և գրառում կատարել` աջակցություն հայտնելով Մանչեսթերում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ պայթյունից տուժած անձանց:
«Աղոթում են Մանչեսթերում գտնվող յուրաքնաչյուր մարդու համար: Սա իսկապես անիմաստ և հիասթափեցնող է: Չեմ կարող պատկերացնել այն ծնողների վախն ու զայրույթը, որոնք իրենց երեխաներին են փնտրելիս եղել: Համերգներն անցկացվում են լիցքաթափվելու և զվարճանալու համար: Այնքան սարսափելի է, երբ քեզ անվտանգ չես զգում այս աշխարհում: Սիրտս Արիանա Գրանդեի հետ է, սիրում եմ քեզ», - սոցցանցում գրել է Քիմը: