Սիերա Նեւադայում ինքնաթիռի բեկորներ են հայտնաբերվել
ՄիջազգայինՀյուսիսային Կալիֆորնիայում՝ Կորդիլերների արեւմտյան գոտում, իրավապահ մարմինները հայտնաբերել են ոչ մեծ ինքնաթիռի բեկորներ։ Նրանք նաեւ գտել են ավելի քան մեկ ամիս առաջ անհետ կորած զույգի մարմինները, հաղորդում է Americaru-ն։
Սիերա շրջանի շերիֆը հայտարարել է, որ ինքնաթիռի պոչի բեկորը պատահաբար նկատել է ձյունագնացով այնտեղ հայտնված մարդը, հաղորդում է AP։ Դրանից հետո մասնագետները սկսել են որոնել զոհերին, եւ ձյան տակ՝ ավելի քան 2 մետր խորությամբ, հայտնաբերել Մարկ եւ Բրենդա Ռիչարդներին։ Մեկ շարժիչային ինքնաթիռը թռչել է Թրաքի Թահո օդանավակայանից՝ Նեւադայի հետ սահմանի մերձակայքում, ապրիլի 17-ին։
Ավիաաղետի պատճառը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ ինքնաթիռը բախվել է ծառին։ Ներկա պահին պատահարը հետաքննվում է։